|
Հարգելի ընթերցող,
Ինչպես գիտեք, այս օրերին Հանրապետական գիտաբժշկական գրադարանը ևս, երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով, անցել է հեռավար աշխատելաոճի։ Գրադարանն իր ընթերցողների տեղեկատվական պահանջները բավարարելու համար փորձում է գտնել այլընտրանքային տարբերակներ։
Մեր վաղեմի բարեկամ «ГЭОТАР-медия»-ի կողմից գրադարանին տրամադրվել է բժշկական հանրության մոտ լայն ճանաչում վայելող «Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր, որոնք կտրամադրվեն բոլոր ցանկացողներին բացառապես ԱՆՎՃԱՐ։ Անհատական կոդերով ցանկացած տեղից ու ցանկացած ժամանակ մուտք գործելով էլեկտրոնային գրադարանի լայնամասշտաբ շտեմարան` մեր ընթերցողները կստանան հնարավորություն օգտվելու բազմատեսակ մենագրություններից, ազգային և կլինիկական ուղեցույցներից, գործելակարգերից, գունավոր ատլասներից, մեթոդական ձեռնարկներից, բազմաթիվ ամսագրերից և այլ մասնագիտական գրականությունից, որոնք ստեղծվել են բացառապես ապացուցողական բժշկության բազայի հիման վրա ։ Անհրաժեշտ է միայն գրել գրադարանի պաշտոնական փոստին` info@medlib.am հասցեով կամ մեր ֆեյսբուքյան messenger-ին`տրամադրելով Ձեր կոնտակտային տվյալները։
Հանրապետական գիտաբժշկական գրադարանը հայտնում է իր խորին երախտագիտությունը «ГЭОТАР-медия»-ին, գրադարանին ու մեր ընթերցողներին նման բացառիկ հնարավորություն ընձեռելու համար։
|